Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 22-23-րդ տեղերը բաժանել է Շվեդիայի հետ

Սպորտ
sport-universiada

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվել է 28-րդ ձմեռային Ունիվերսիադան: Այս տարի 85 կոմպլեկտ մեդալների համար պայքար է մղել 54 երկրների 1613 մարզիկ-մարզուհի, որոնք 17-28 տարեկան են եւ սովորում են բարձրագույն հաստատություններում: Մեդալների հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, որի պատվիրակները ընդհանուր առմամբ վաստակել են 51 պարգեւ: Ուսանողական սպորտը լավ է զարգացած նաեւ Ճապոնիայում (25 մեդալ) եւ Ղազախստանում (23 մեդալ): Հայաստանն այն 23 երկրներից մեկն է, ում ներկայացուցիչը նույնպես մրցանակային տեղ է զբաղեցրել Ունիվերսիադայում: Մենք մեկ բրոնզե մեդալով Շվեդիայի հետ բաժանում ենք 22-23-րդ տեղերը: Հիշեցնենք, որ մեր դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 3-րդ արդյունքն էր ցույց տվել 10կմ ազատ ոճի դահուկավազքում: