Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրակի. Ո՞ր հիմնական բժշկական ծառայություններն են անվճար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kiraki

ՀՀ Սահմանադրությունն արձանագրում է՝ յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք։ «Կիրակի» հաղորդաշարի հերթական թողարկման թեման բժշկական առաջնային ծառայությունների մատչելիությունն է։ Այս տարի պետական բյուջեից առողջապահության նախարարությանը տրվող ֆինանսավորումը նվազել է ավելի քան 2 միլիարդ 378 միլիոն դրամով։ Իսկ պետպատվերի համար հատկացվող գումարը նվազել է 692 միլիոնով։ Նվազմանը զուգահեռ՝ մեխանիզմներ են մշակվում պետպատվերի ծավալները վերահսկելու ուղղությամբ։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքներից է օրինակ այն, որ պետպատվերի կարգավորման համար ներդրվելու է էլեկտրոնային համակարգ, այսինքն` օնլայն տարբերակով կարելի է հետևել հիվանդանոցին հատկացվող գումարների տնօրինմանը։ Որքանով են մեր երկրում առողջապահական առաջնային ծառայությունները մատչելի և վստահելի քաղաքացու համար, ինչ իրավունքներ ու հնարավորություններ ունի քաղաքացին և որքանով է կարողանում օգտագործել դրանք։ Թեմային առավել մանրամասն կանդրադառնանք շաբաթվա մարզային նորությունների ամփոփ տեսաշարից հետո։ Հաղորդման հյուրերն են ՀՀ ԱՆ աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը և Տնտեսական Զարգացման և Հետազոտությունների կենտրոնի Գործադիր Տնօրեն Կարինե Հարությունյանը։ Ռեպորտաժներ՝  «Ցայգ» և «Սևան» ՀԸ մեր գործընկերներից։