Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը գրավեց Անգլիայի չեմպիոնի դարպասը (տեսանյութ)

Սպորտ
unnamed-3

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի պրեմիեր լիգայում իր անվան դիմաց գրանցեց հերթական գնդակը: Այսօր կայացած «Լեսթեր» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղում մեր հայրենակիցն աչքի ընկավ 42-րդ րոպեին՝ առաջ մղելով իր թիմին: Հետագայում նա դարձավ նաեւ երրորդ գոլի համահեղինակը: Արդյունքում, «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի անմիջական օգնությամբ 3:0 հաշվով ջախջախեց երկրի գործող չեմպիոնին: Հաջորդ խաղում մանչեսթրցիները փետրվարի 11-ին կընդունեն «Ուոտֆորդին»: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»­ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Լեսթեր Սիթի»­ի դեմ խաղից: «Մարզիչը խաղից առաջ այլ մարտավարություն էր ընտրել, բայց  20­-րդ րոպեին այն փոխվեց և տեղափոխվեցի հարձակվողական դիրք: Եվ կարծես ստացվեց: Ես խաղային դիրքի նախընտրություններ չունեմ և կխաղամ այնտեղ, որտեղ կասի մարզիչը»,­ ասել է Մխիթարյանը: Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեսթեր Սիթի»­«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստ: