Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալի» առաջիկա խաղը չի կայանա

Սպորտ
a1real

Մադրիդի «Ռեալի» առաջիկա հանդիպումը չի կայանա:   Թագավորական ակումբը Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում վաղը Վիգոյում պետք է հանդիպեր տեղի «Սելթա» թիմի հետ: Սակայն, ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, հյուսիսային այդ քաղաքում ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել, որի ընթացքում քամին հասել է 100կմ ժամ արագության: Դրա հետեւանքով վնասվել է Վիգոյի «Բալաիդոս» մարզադաշտի տանիքը:   Քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել, որի պատճառով փակվել են բոլոր հիմնարկներն ու հաստատությունները: Անվտանգության նկատառումներից ելնելով, Վիգոյի քաղաքապետն արգելք է դրել նաեւ ֆուտբոլային հանդիպման վրա: