Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաջողությունը կախված է լավ մասնագետներից. նախարար

Պաշտոնական
ignati

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի դեպարտամենտի «Սննդի անվտանգության համակարգերի կառավարում» կրթական ծրագրի մասնակիցներին ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, դասախոսներ, ոլորտի այլ ներկայացուցիչներ: Շնորհավորելով դասընթացի մասնակիցներին և ողջունելով նման դասընթացներ կազմակերպելու նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ կառավարությունը կշարունակեն Հայաստանում հանդես գալ նոր  ծրագրերով`  ուղղված ագրարային կրթության զարգացմանը: «Կրթությունը շատ մեծ նշանակություն ունի բոլոր ոլորտների հետևողական զարգացման համար, և մեզ համար այսօր  առաջնահերթ է բարձրակարգ մասնագետներ ունենալը: Շատ կարևոր է նաև, որպեսզի  այս դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները դուք կարողանաք պրակտիկայում կիրառելի դարձնել և նոր մշակույթ բերել մեր իրականություն: Սննդամթերքի անվտանգությունը, սննդի որակի  ապահովումը միշտ լինելու է մերուշադրության կենտրոնում և վստահաբար, որքան այս ոլորտում շատ լինեն լավ մասնագետները, այդքան արագ մենք կհասնենք հաջողության», - նշել է նախարարը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատրաստակամություն է հայտնել  դասընթացն ավարտած  լավագույն ուսանողներին աշխատանքի հնարավորություն ընձեռել: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ ժամանակակից պահանջներից ելնելով` անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և զարգացումներ մտցնել նաև ագրարային համալսարանի կրթական ծրագրերում, և այս առումով իրենք մեծ արդյունքներ են ակնկալում հատկապես միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերից:  Այս համատեքստում ռեկտորըբարձր է գնահատել համագործակցությունն  ԱՄՆ ՄԶԳ-ի և ԻննովեՅԹ Հայաստան նախագծի հետ, որը հնարավորություն ստեղծեց կապեր հաստատել Փենսիլվանիայի նահանգային համալսարանի և Վիրջինիա Թեք համալսարանի հետ և մշակել խտացված, արագացված ծրագրերի մոդուլ` 6 առանձին բաղադրիչներով, որը հունվար ամսվա ընթացքում իրականացվեց  ագրարային համալսարանում: ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողների համար նախատեսված մեկամսյա ինտենսիվ դասընթացն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) և ԻննովԵՅԹ/Հայաստան նախագծի աջակցությամբ ICARE հիմնադրամի կողմից: Դասընթացը վարել են Փենսիլվանիայի նահանգային համալսարանի և Վիրջինիա Թեք համալսարանի պրոֆեսորները: Այն ներառում էր սննդագիտության ներածություն, սանիտարիա և սննդի միկրոկենսաբանություն, վերամշակման հսկում և թթվեցված սննդամթերք, HACCP համակարգ և սննդի պաշտպանության մոդուլները և ուղեկցվել է գործնական պարապմունքներով և վերամշակող ընկերություններ այցելություններով:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին