Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից 19 տարի անց. ում ինչ ասաց նա (տեսանյութ)

Քաղաքականություն
74681ca7daff8510bec959b397193094

19 տարի առաջ այս օրը Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է նախագահի պաշտոնից: Իշխանության մեզ հայտնի մարմիններից մեկի մասին նա ավելի վաղ կատակել էր. «Հայր մերը գիտե՞ս: -Չէ: -Որ ասում եմ հայ չես, չես հավատում: -Ալբանացի եմ»: Մյուսի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի երկար էր գործ ունեցել: Եվ նրա գործունեության մասին այդպես էլ կատակելու տրամադրություն չունեցավ, հատկապես մարտի 1-ից հետո. «Սերժ Սարգսյանը սադիստ է»: Երրորդի՝ Վազգեն Սարգսյանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս իշխանության ընթացքում ասել էր՝ ոչ ոք չարժե նրա ճկույթը: Հոկտեմբերի 27-ից հետո՝ վատ ոչինչ. «Ուտելով նրա գլուխը՝ այսօր նրանք դրոշ են դարձրել Վազգեն Սարգսյանին, սրանից ավելի մեծ սրբապղծություն ես չեմ պատկերացնում: Պատկերացրեք այսօր Վազգեն Սարգսյանը ողջ լիներ, ի՞նչ էր ասելու Հանրապետական կուսակցության մասին»: Իշխանության հայտնի ուժերը նախագահին հրաժարական պարտադրելը բացատրեցին Ղարաբաղի հարցում նրա զիջողական տրամադրությամբ: Տեր-Պետրոսյանն ասում էր, որ Արցախը պատրվակ է. «Իմ միակ խնդրանքը եղել է Արցախի հարցում ետքայլ անելը, իրավիճակը գոնե ակտիվ սառեցնելը»: Վարչապետը եւ ուժային երկու նախարարները Լեւոն Տեր-Պետրոսյանի Արցախի լուծման փոխզիջումային փուլային տարբերակը չէին ընդունում: Հենց նրանց ջանքերով էլ Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից. «Մենք անհրաժեշտ ենք համարում կարգավորման գործընթացին Լեռնային Ղարաբաղի ներգրավումը»: Ռոբերտ Քոչարյանի իշխանության ընթացքում Ղարաբաղի հարցն այդպես էլ չլուծվեց, Ղարաբաղը չվերադարձավ բանակցային սեղան, քննարկումների թեմա դարձան Քի Վեսթը Մեղրիի թնջուկով եւ մադրիդյան սկզբունքները: 2008-ին Քոչարյանը 10 հոգու սպանության գնով իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին. «Վաղը չէ մյուս օրը ես ընտրելու եմ Սերժ Սարգսյանին, որովհետեւ ավելի լավ եմ ճանաչում նրան»: Սերժ Սարգսյանի կառավարման 9 տարիների ընթացքում Ղարաբաղի հարցով բանակցություններում որեւէ առաջընթաց չգրանցվեց, արդյունքում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմը, Ղարաբաղը կորցրեց 800 հեկտար. «Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որեւէ նշանակություն չունեն»: Երեկ Սերժ Սարգսյանը խոսել է քաղաքական գործչի արիությունից եւ նկատել, թե Լեռնային Ղարաբաղի խնդրում ճնշումների տակ զիջումների չի գնա: Հենց այդ առիթով էլ նա ակնարկել է, թե ինչը կհանգեցնի իր հրաժարականին. «Որեւէ ճնշում՝ լինի դա արտաքին, թե ներքին, չի կարող ազդել: Հակառակ պարագայում մեր տուն գնալու ժամանակն է»: