Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզասեր-դասախոսները որոշեցին 2016թ լավագույններին (տեսանյութ)

Սպորտ
sport-dasaxos-1

Այսօր ավարտվեցին «Դասախոսական գավաթ-2016» միջբուհական մարզական խաղերը: Երեւանի տարբեր բարձագույն հաստատությունների դասախոսներից կազմված թիմերը մրցեցին չորս մարզաձեւում: Շախմատի եւ հրաձգության մրցումներում  լավագույն ճանաչվեց մանկավարժական համալսարանի թիմը: Սեղանի թենիսում բոլորից հաջող հանդես եկան պոլիտեխնիկական համալսարանի դասախոսները: Խաղերի գլխավոր մրցաշարում՝ վոլեյբոլում, հաղթանակ տարավ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի թիմը՝ ՖԻՄԱ-ն: Հաղթողները եւ մրցանակակիրները պարգեւատրվեցին համապատասխան գավաթներով, դիպլոմներով եւ նվերներով (շախմատի խաղատախտակ եւ խաղաքարեր, սեղանի թենիսի ռակետներ, վոլեյբոլի գնդակներ եւ այլ մարզական պարագաներ):