Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արփինե Հովհաննիսյանին չի առաջարկվել գլխավորել ՀՀԿ ցուցակը (տեսանյութ)

Քաղաքականություն
arpine-2

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ՀՀԿ ներսում տեղի ունեցող արտահոսքին, ճաքերին,  նշեց. «Դուք կհամոզվեք՝ ճաքեր տալիս է, թե ոչ առաջիկայում»: Արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ ինքը լինելու է ՀՀԿ ցուցակի առաջին հնգյակում. «Ես նման տեղեկության չեմ տիրապետում: Երբ ցուցակը հրապարակվի, բոլորդ կիմանաք: Ինձ ՀՀԿ ցուցակը գլխավորելու առաջարկ չի եղել»: ՀՀԿ-ից նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը արդյոք կորո՞ւստ է կուսակցության համար. «Ես ափսոսում եմ, նախ եւ առաջ, սակայն որեւէ մեկնաբանություն այդ հարցի շուրջ չեմ պատրաստվում տալ»: Տիկին Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ շարունակում է ՀՀԿ հետ իր քաղաքական ճանապարհը: Ի՞նչ կարծիք ունի նա ՀՀԿ այս կազմի մասին, որտեղ չկան Հովիկ Աբրահամյանը, Մհեր Սեդրակյանը. հարցին ի պատասխան նա ասաց. «Երբ վերջնական կտեսնեք՝ ՀՀԿ-ն ճաքեր կտա, թե ոչ, ձեւավորումը կավարտվի, թե ոչ, վերջում գնահատականներ կհնչեցնենք»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ մայր գետից պոկված առվակների մասին, նախարարն ասաց, որ նրա որեւէ խոսք չի մեկնաբանում. «Հատկապես երբ դա արված էր փոխաբերական իմաստով արտահայտված ձեւակերպմամբ, եւ ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նրա խոսքը»: Ավելին՝ տեսանյութով