Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստերի հետ

Սպորտ
spot-chess

2017 թվականի Հայաստանի շախմատի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը Իրանում ընթացող «Սաբալանի գավաթ» մրցաշարում այսօր կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր Ազեր Միրզոեւի հետ: Հանդիպումն անչափ սկզբունքային նշանակություն ունի կողմերի համար, քանի որ շախմատիստներն ունեն 6-ական միավոր եւ պարտվելու կամ ոչ-ոքի խաղալու դեպքում երկուսն էլ դուրս կմնան մրցանակային տեղերի համար պայքարից: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են իրանցի գրոսմայստեր Էխսան Ղաեմին եւ 16-ամյա շախմատիստ Արյա Օմիդին, որոնք իրենց ակտիվում ունեն 7-ական միավոր: Մեր մյուս մասնակիցները՝ 12-ամյա Մամիկոն Ղարիբյանն ու առաջին կարգային Սեդրակ Մաթեւոսյանը, արդեն բավականին ետ են մնացել առաջատարներից եւ պայքարում են միջին դիրքերի համար: