Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանանց շախմատի չեմպիոնը միտումնավոր պարտվել է ամուսնուն

Սպորտ
unnamed-53

Ջիբրալթարի ավարտված շախմատի խոշոր միջազգային մրցաշարում կանանց աշխարհի չեմպիոն Հու Յիֆանը վերջին պարտիայում կատարել է ընդամենը 5 քայլ եւ միտումնավոր պարտվել: Պատճառն այն է, որ մրցաշարի ընթացքում չինուհի գրոսմայստերը հիմնականում մրցել է շախմատիստուհիների հետ, որի պատճառով քիչ քանակությամբ վարկանիշային միավորներ է վաստակել: Ավարտական տուրում Հու Յիֆանին արդեն ուժեղ սեռի ներկայացուցիչ է մրցակից բաժին հասել, սակայն ճակատագրի բերումով վերջինս եղել է նրա ամուսինը՝ հնդիկ գրոսմայստեր Բաբու Լալիթը: Աշխարհի չեմպիոնը մրցաշարի ավարտից հետո, այնուամենայնիվ, ներողություն է խնդրել կազմակերպիչներից, սակայն ավելացրել է, որ նման մրցաշարերում ցանկալի է վիճակահանության ժամանակ տարանջատել կանանց եւ տղամարդկանց, որպեսզի այն ավելի հետաքրքիր դառնա: