Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աղաբեկյանը դեռևս կատարում է իր պարտականությունները

Քաղաքականություն
74cc9440c670abdac6a8fe48f9b50618

Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատություն» ՌԿ-ին հայտնել է, որ պատրաստվում է շուտով հրաժարական տալ: Իր սպասվող հրաժարականի մասին Արթուր Աղաբեկյանը ավելի վաղ էլ է հայտարարել՝ 2016-ի մայիսին։ Նա մասնավորապես ասել էր. ««Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»:» Այս պահին, հիշեցնենք, նա փոխարինում է ԼՂՀ վարչապետին, քանի որ վերջինս գտնվում է արձակուրդում։ ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ այս պահին նման որոշում չկա, Արթուր Աղաբեկյանը կատարում է իր պարտականությունները։