Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն լքում են 10-յակներով, այդ թվում նաև՝ պատգամավոր. newsbook.am

Քաղաքականություն
karine

NewsBook-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀԿ-ից դուրս գալու մասին դիմումներ են ներկայացրել մի շարք պաշտոնատար անձինք: Նրանք բոլորը Արարատի մարզից են և Արտաշատ քաղաքից: ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել ՀՀԿ խորհրդի անդամ Ռուբիկ Աբրահամյանը: Վերջինս օրեր առաջ հրաժարվեց նաև Արարատի մարզպետի պաշտոնից: ՀՀԿ շարքերը լքելու մասին դիմում է ներկայացրել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը: Նրա տեղակալ Սամվել Մինասյանը ևս համապատասխան դիմում է ներկայացրել: Հենրիկ Աբրահամյանը` ԱԺ նախկին պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի եղբայրը ևս ՀՀԿ-ն լքողների շարքերում են: Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանն էլ է դիմում ներկայացրել: Կուսակցությունը լքողների շարքերում է ՀՀ Արարատի մարզպետարանի Կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, Արտաշատի թիվ 5 դպրոցի տնօրեն, ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահ Ռուզան Հայրապետյանը: Գեղանուշ Սայադյանը, որը ՀՀԿ Արտաշատի տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահն էր, ևս կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել: Շարքն այսքանով չի սահմանափակվում։ ՀՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատել են վերոնշյալ անձանց` դիմումներ ներկայացնելու հանգամանքը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում