Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում քաղաքականությունը բիզնեսից  պետք է առանձնացվի. ԵՄ դեսպան (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski1

Հայաստանը լուրջ կշահի, եթե առանձնացնի քաղաքականությունը բիզնեսից. «Շահերի բախման գաղափարը շատ կարեւոր է, այստեղ պետք է հստակություն մտցվի: Քաղաքական գործունեությունը չպետք է ծառայեցվի բիզնեսին, եւ հակառակը՝ գործարարները չպետք է մուտք գործեն քաղաքականություն»,-այսօր այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանը մասնակցում էր Հայաստանում կոռուպցիայի դեմ իրազեկման արշավին նվիրված միջոցառմանը։  «Կանգնեցնենք կոռուպցիան» իրազեկման արշավը մշակվել է ՀՀ կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում փորձագետների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: ԵՄ-ն արդեն իսկ  տրամադրել է 15 մլն դոլար, որպեսզի աջակցեն ծրագրին եւ պատրաստ են շարունակել իրենց աջակցությունը տարբեր նախաձեռնությունների օգնությամբ: Պյոտր Սվիտալսկու  խոսքերով՝ պատշաճ չէ ասել, որ նախորդ կառավարությունները որեւէ բան չեն արել, նախորդ կառավարությունում էլ եղել են  մարդիկ, որոնք շատ ակտիվ էին:    Իրազեկման արշավի ժամանակ բացատրություններ են տրվում, թե ինչպիսի չարիք է իրենից ներկայացնում կոռուպցիան եւ ինչ քայքայիչ հետեւանքներ կարող է ունենալ հասարակության համար: «Հաջորդ ալիքը նվիրվելու է քաղաքական կոռուպցիային:    Չափազանց կարեւոր է  ԱԺ ընտրություններից առաջ խոսել այն բացասական պրակտիկայի մասին, որը խաթարում է ընտրական գործընթացը, հատկապես ընտրաձայների գնումը, կաշառքի վճարումը, որը Հայաստանի համար բերում է խիստ բացասական հետեւանքների»,- նշեց դեսպանը: Իրազեկման արշավի ժամանակ թիրախավորվում են հասարակ քաղաքացիները՝ հատկապես երիտասարդները: Ամբողջ արշավի նպատակը հանրության տեղեկացվածությունն է՝ չհանդուրժելու կաշառակերությունը։