Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոքր դրամաշնորհը համայնքի մատից փուշ կհանի՞ (տեսանյութ)

Մարզեր
1485873304_nyut

Բասենը Շիրակի մարզի այն համայնքներից է, որտեղ ամենաշատ դրամաշնորհային ծրագրերն են իրականացվում տարբեր կազմակերպությունների կողմից: Համայնքն իր 35 միլիոն դրամ բյուջեից շուրջ 6-7 միլիոնը դրամաշնորհային ծրագրերի համաֆինանսավորմանն է ուղղում: Բասենի համայնքապետն իր փորձի մասին է խոսել «Գյուղական համայնքների զարգացում» համաժողովի ժամանակ: Համաժողովն անց է կացվել «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության կողմից: Վերջին մի քանի տարվա ընթացքում կազմակերպությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Շիրակի մարզի 8 համայնքում: Առաջիկայում Լանջիկը, Ցողամարգը, Թորոսգյուղն ու Արփենին կրկին անմասն չեն մնա: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում