Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» Թուրքիայում կփոխարինի Հայաստանի հավաքականին

Սպորտ
unnamed-27-3

Այսօր առավոտյան Երեւանի «Ալաշկերտը» մեկնել է Անթալիա, որտեղ կանցկացնի երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը, թիմը հանգրվանել է Բելեկ քաղաքի «Բելիս» հինգ աստղանի հյուրանոցում: Հավաքին մասնակցում են 24 ֆուտբոլիստներ, այդ թվում երկու նոր լեգեոներներ՝ իրանցի 23-ամյա կիսապաշտպան Արշիա Ջաբբարին եւ սերբ 26-ամյա պաշտպան Դանիել Ստոյկովիչը: Անթալիայում «Ալաշկերտին» կմիանան եւս երկու արտասահմանցի ֆուտբոլիստներ՝ բրազիլացի 26-ամյա հարձակվող Վալդիր Դա Սիլվա Ֆիլյոն եւ սերբ 23-ամյա պաշտպան Ուրոշ Նենադովիչը: Նշենք, որ Հայաստանի գործող չեմպիոնը Թուրքիայում մարզումներին զուգընթաց անցկացնելու է չորս ստուգողական հանդիպում: Փետրվարի 3-ին մեր թիմը կմրցի Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջատարներից մեկի՝ «Տոսնոյի» հետ, իսկ երեք օր անց ուժերը կչափի այդ երկրի Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչ Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ: Փետրվարի 9-ին «Ալաշկերտի» մրցակիցը կլինի Ուզբեկստանի հավաքականը, որի հետ ըստ նախնական պայմանավորվածության պետք է հանդիպեր մեր ազգային թիմը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան երկու շաբաթ առաջ հրաժարվեց ընկերական այդ խաղից: Ստուգողական վերջին հանդիպումը «Ալաշկերտը» կանցկացնի Ղազախստանի բարձրագույն խմբի «Ակժայիկ» թիմի հետ: Այդ խաղը կկայանա փետրվարի 12-ին: