Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

73 միլիոն դրամ՝ «Մշակութային կանգառ» ծրագրին (տեսանյութ)

Մշակույթ
pyunik

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսուհետ հանգիստ կարող է լինել «Մշակութային կանգառ» ծրագրի համար։ «Մշակութային «ինտերվենցիայի» ծրագրի հայտարարումից անմիջապես հետո ունեցանք արձագանք մեր ընկերների, բարեկամների կողմից, մասնավորապես «Փյունիկ» հիմնադրամի կողմից՝ պատրաստ օգնելու ծրագրի իրականացմանը։»,- ասաց Արմեն Ամիրյանը։ Այսօր «ՀՀ մշակույթի նախարարն ու «Փյունիկ» հիմնադրամի նախագահը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հիմնադրամը 73 միլիոն դրամ կհատկացնի «Մշակութային կանգառ» ծրագրին։ Այս տարվա ընթացքում 426 մշակութային միջոցառում է նախատեսված մարզերում, գյուղերում ու Արցախում՝ համերգներ,  թատերական ներկայացումներ, ցուցահանդեսներ, նաև 200-ից ավելի կինոդիտումներ։ Ցանկացողները հնարավորություն կունենան ունկնդրելու և դիտելու համերգներն ու ներկայացումները ընդամենը  300 դրամով։ «Սա սիմվոլիկ գումար է»,- ասում է  նախարարը, սակայն կարևոր նախապայման, որ մարդիկ իրենք որոշեն, այլ  ոչ թե նրանց պարտադրեն ու դահլիճ լցնեն։ Արմեն Ամիրյանը հավաստիացրեց, որ այս մշակութային այցելությունները շատ բան կփոխեն մեր իրականության մեջ։ «Մշակույթի հետ շփվելը մարզում ապրող մարդու համար այսօր ասես շքեղություն է դարձել։ Եթե մի երեկոյի ընթացքում մայրաքաղաքում մշակութային միջոցառումների մեծ  ընտրություն կարող ենք ունենալ, մարզերում՝ ընտրությունը զրո է»: