Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձևավորվում  է  բժիշկ-փորձագետների տվյալների բանկ

Պաշտոնական
socap

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարականով բժշկասոցիալական փորձաքննության բարեփոխումների շրջանակներում  կստեղծվի  հաշմանդամություն ունեցողանձանց բժշկասոցիալական փորձաքննության բժիշկ-փորձագետների տվյալների բանկ: Տվյալների բանկում գրանցվելու  դեպքում Դուք կընդգրկվեք նշված ուղղությամբ որպես՝  բժիշկ-փորձագետ աշխատելու հնարավոր թեկնածուների ցանկում։ Համապատասխան մրցույթների շրջանակներում Ձեր հնարավորթեկնածությունը ամրագրելու դեպքում Դուք կհրավիրվեք հարցազրույցի։ Ընտրված և վերապատրաստման կարիք ունեցող թեկնածուների համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերինախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում կամ այլմասնագիտացված կառույցներում կկազմակերպվեն նաև որակավորման բարձրացման և նեղ պրոֆիլավորմանդասընթացներ։ Խնդրում ենք անցնել տվյալների բանկի գրանցման ձևի լրացմանը միայն այն դեպքում, եթե ունեք բարձրագույնբժշկական կրթություն և սովորում եք կամ ավարտել եք նվազագույնը կլինիկական օրդինատուրա(յում)ն։ Տվյալների բանկում գրանցվելու համար խնդրում ենք բացել հետևյալ հղումը՝ https://nilsr.eu.qualtrics. com/jfe/form/SV_ 0xGXQZXVpl89esJ   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին