Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանն անցանկալի երկիր է WADA-ի համար

Սպորտ
sport-doping-31.01.

ՀՀ հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը կարծում է, որ մեր լրատվամիջոցները չպետք է օգտվեն ռուսական ԶԼՄ-ներից, երբ հարցը վերաբերում է սպորտում խթանիչների օգտագործման մասին: «Ռուս լրագրողների գրածներից 80 տոկոսը չեն համապատասխանում իրականությանը, իսկ մեր շատ լրատվամիջոցներ կրկնում են նրանց, որով ապակողմնորոշում են մեր հանրությանը», - «Ա1+»-ին ասաց փորձառու մասնագետը, որն այսօր հատուկ սեմինար-քննարկում անցկացրեց լրագրողների համար: Մեր այն հարցին, թե լրագրողները որտեղից պետք է հայթայթեն հավաստի տեղեկություններ, Արեգ Հովհաննիսյանն ասաց. «Պետք  է տիրապետել անգլերենին եւ օգտվել Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կամ տարբեր սպորտաձեւերի միջազգային ֆեդերացիաների պաշտոնական կայքէջերից»: Խոսելով Հայաստանում մատուցվող հակադոպինգային ծառայությունների մասին, Արեգ Հովհաննիսյանը ուրախությամբ նշեց, որ մեր երկիրը WADA-ի վստահելի անդամներից մեկն է: «WADA-ն այժմ լուրջ պայքար է սկսել այն երկրների դեմ, որոնք մեծ քանակությամբ արգելված նյութեր են օգտագործում սպորտում: Ներկայումս որակազրկված են չորս երկրներ, որոնք իրավունք չունեն անցկացնելու դոպինգ ստուգումներ: Դրանք են Ադրբեջանը, Ռուսաստանը, Ինդոնեզիան եւ Բրազիլիան: Հնարավոր է, որ վերջիններիս շարքը համալրեն նաեւ Մեքսիկան, Ուկրաինան եւ Իսպանիան: Մենք նման կարգի խնդիր չունենք, սակայն պետք է միշտ զգոն լինենք, որպեսզի մեր մարզիկներն հեռու մնա անցանկալի երեւույթներից», - պարզաբանեց նա: