Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեծանվորդը հրաշքով փրկվել է վթարի ժամանակ (տեսանյութ)

Սպորտ
hec

ԱՄՆ-ում անցկացվող «Սանտա-Բարբարա» բազմօրյա հեծանվավազքի 3-րդ փուլը կարող էր ողբերգությամբ ավարտվել, եթե մասնակիցներից մեկը արագ չկողմնորոշվեր: Եզրագծից առաջ, կամուրջի վրա, վթար է տեղի ունեցել, որի արդյունքում մի քանի հեծանվորդներ վնասվածք են ստացել: Իսկ ահա Մայք Ալեկն հարվածել  է կամուրջի եզրին եւ դուրս թռել: Բարեբախտաբար, ամերիկացի հեծանվորդը կարողացել է ձեռքերով բռնվել արգելապատնեշից եւ պահել իրեն: Հակառակ դեպքում Մայք Ալեկը 10մ բարձրությունից վայր էր ընկնելու չորացած գետի հունը: