Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիական ակումբը ֆուտբոլիստից ետ է պահանջել աշխատավարձը

Սպորտ
unnamed-14-3

Լոնդոնի «Վեսթ Հեմ» ֆուտբոլային թիմի կիսապաշտպան Դիմիտրի Պայետը ստիպված վերադարձրել է հունվար ամսվա իր աշխատավարձը: Ինչպես տեղեկացնում է Sky Sports հեռուստաալիքը, անգլիական ակումբի ղեկավարությունը նման պահանջ է ներկայացրել ֆրանսիացի ֆուտբոլիստի նկատմամբ, երբ վերջինս պահանջել է իրեն վաճառել ֆրանսիական «Մարսել» ակումբին: Հունվարի սկզբին Դիմիտրի Պայետը հայտարարել էր, որ այլեւս չի ցանկանում հանդես գալ «Վեսթ Հեմում» եւ պահանջել էր իրեն տրանսֆերի հանել: Արդյունքում, նա տեղափոխվել էր ակումբի երիտասարդական թիմ եւ ոչ մի խաղ չէր անցկացրել ամբողջ ամսվա ընթացքում: Նշենք, որ նրա ամսական աշխատավարձը կազմում էր 500 հազար ֆունտ սթեռլինգ: Ի դեպ, «Վեսթ Հեմն» իր երկրպագուներին հայտնել է, որ նրանք ակումբի խանութներ կարող են վերադարձնել Պայետի անունով մարզաշապիկը եւ դրա դիմաց էժան գնով գնել այլ ֆուտբոլիստի մարզաշապիկ: