Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ դպրոցներ ոչ մի կերպ չեն տաքանում (տեսանյութ)

Հասարակություն
85d8a408de2bee881064a5217f8fde53

Մայրաքաղաքի դպրոցներում երեխաների հաճախելիությունը  վերականգնվել է։  Չնայած ցրտերը դեռ չեն նահանջել, բայց դասասենյակներում ջերմաստիճանն արդեն կայուն է։ Ամանորից հետո   առաջին օրերին,  երբ նոր էր վերականգնվել դասապրոցեսը, պատկերն այլ է եղել: Դասասենյակները չէին տաքանում անգամ հավելյալ ջեռուցելու դեպքում։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցնում է, որ դպրոցները ջեռուցվել են նաեւ ձմեռային արձակուրդի օրերին։ Հրահանգ է եղել՝ չանջատել ջեռուցման  համակարգը։ Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հաստատում է. «Տնօրենը հրաշալի գիտի, անջատելու եւ կրկին միացնելու դեպքում ինչ ավելորդ ֆինանս է ծախսելու, բացառում եմ»: Խնդիրը դպրոցների շենքային պայմաններ են: Դեռ խորհրդային տարիներից մնացած, որոշ շենքեր չեն տաքանում անգամ ամենաբարձր ջերմաստիճանի տաքացուցիչի միացման դեպքում: Դասերը անգամ ամենացուրտ օրերին չեն հետաձգվել։   Ոլորտի պատասխանատուների հրահանգով՝ փոխվել է միայն դասերը սկսելու ժամը՝ 9։00- 10:00, այն էլ ոչ բոլոր դպրոցներում: Որոշ դպրոցներում էլ  դասաժամը 30 րոպե է դարձել ՝ 45-ի փոխարեն: Իսկ թե երբ աշակերտները կվերադառնան իրենց նախկին ռեժիմին, կորոշի տվյալ դպրոցի տնօրենը՝ ըստ անհրաժեշտության: Ըստ օդերևութաբանների՝ այս շաբաթ ցրտերը նորից կվերադառնան: Վաղը կեսօրից հետո ամբողջ հանրապետությունում ձյուն կտեղա, իսկ փետրվարի 2-ից 3-ը սնդիկի սյունը որոշ շրջաններում կհասնի մինչև -30-ի: Ավելին՝ տեսանյութով