Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փարիզում հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել

Սպորտ
sport-borba-1

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ հաջող է հանդես եկել Փարիզում կայացած միջազգային մրցաշարում: Մրցաշարին մասնակցած մեր 5 ըմբիշներից երեքը հաղթող են ճանաչվել իրենց քաշային կարգերում: Ոսկե մեդալների են արժանացել Կարեն Ասլանյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): Ռաֆայել Ալեքսանյանը, որը օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանանի կրտսեր եղբայրն է, 71կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ տեղը: Իսկ ահա Գեւորգ Ղարիբյանը (59 կգ) անաջող է հանդես եկել իր կարգում եւ չի կարողացել մեդալ նվաճել: Ինչ վերաբերում է 98կգ քաշային կարգի աշխարհի թիվ մեկ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, ապա նա թիմի հետ նույնպես մեկնել է Փարիզ, սակայն մրսածության պատճառով ստիպված է եղել բաց թողնել մրցաշարը: