Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մյունխենում լավագույն արդյունք ցույց տվեց Զավեն Իգիթյանը

Սպորտ
sport-hradziq-2

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտված հրաձգության միջազգային մրցաշարում Հայաստանի 11 պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ Զավեն Իգիթյանը, որը երիտասարդների պայքարում 4-րդ տեղը զբաղեցրեց օդամղիչ ատրճանակ 10մ վարժությունում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության մամուլի ծառայությունը: Նույն վարժության երկրորդ փորձի ժամանակ Զավեն Իգիթյանը ցույց է տվել 7-րդ արդյունքը: Բենիկ Խլղաթյանը նույն վարժությունում գրավել է համապատասխանաբար 44-րդ եւ 19-րդ տեղերը: Օդամղիչ ատրճանակ 10մ կանանց վարժությունում հանդես եկած Էլմիրա Կարապետյանը մրցումների առաջին օրը գրավել է 20-րդ տեղը, 2-րդ օրը՝ 41-րդ: Մեր հրացանակիրներից լավագույն արդյունք ցույց է տվել Հրաչիկ Բաբայանը, որը 626,9 միավորով գրավել է 10-րդ տեղը 10մ վարժությունում: Սուրեն Բերյանը 21-րդն է, Քրիստիան Լաուերը՝ 69-րդը: Երիտասարդների մրցաշարում նույն վարժությունում Նարեկ Ադամյանը վաստակել է 620,0 միավոր եւ գրավել 28-րդ տեղը: Աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը ցույց է տվել 36-րդ արդյունքը, իսկ Լիա Սահակյանը՝ 82-րդը: Հայաստանի հրաձգության հավաքականը մյունխենյան միջազգային մրցաշարին մասնակցել է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: