Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունները գնում են կեղծարարության. Մհեր Շահգելդյան (տեսանյութ)

Քաղաքականություն
3ae177006aef3ed6b4257d514a73d6d5

ՀՎԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, նշեց, որ տպավորությունն այնպիսինն է, որ փնտրտուքների մեջ են. «Ինչ վերաբերում է ՀՎԿ-ին, ապա համալրումներ ունենք նոր անդամներով։ Այսօր կան սեւ PR դրսևորումներ կան, որոնք անընդունելի են»: Ինչ վերաբերում է ՀՎԿ ցուցակին, ապա այն կհրապարակեն փետրվարի 11-ի համագումարին. «Մենք միայնակ ենք գնալու ընտրություններին, քանի որ քաղաքական դաշտի կայացման համար կուսակցությունները պետք է առանձին մասնակցեն։ Պատմությունը ցույց է տվել, դաշինքները վաղ թե ուշ փլուզվում են. նրանք ձեւավորում են, երբ կան ընդհանուր տեսլականներ։ Կան կուսակցություններ, որոնք ցանկություն ունեն մեզ միանալ։ Նաեւ ՏԻՄ ընտրություններին մեր հաջողություններն են»: Նա արձագանքեց նաեւ այն տարաձայնություններին, որ ընտրությունների օրը պետք է փոխել, հատկապես, երբ Դավիթ Հարությունյանը պարզաբանում է տվել. «Ընտրությունների օրը պետք է փոխել, եթե կա այդ հնարավորությունը` պայմանավորված ապրիլյան պատերազմով, իսկ իրավական գնահատականներ չեմ կարող տալ, քանի որ դրա մասնագետը չեմ»: Մհեր Շահգելդյանը խոսեց նաեւ տեսախցիկների տեղադրման մասին, երբ իշխանությունները գումարի պակասի պատճառով նշում են, որ հնարավոր է տեղամասերի մի մասում դրանք լինեն. «Սա ֆարսի տպավորություն է թողնում. սա նշանակում է, որ իշխանությունները գնում են կեղծարարության, ու եթե առաջ ընտրազանգվածին էին փորձում երկու մասի բաժանել, ապա հիմա էլ ընտրատեղամասերը` տեսախցիկով եւ առանց դրա»: Այն հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի վերադարձով կնվազեն ՀՎԿ ձայները, նա բացառեց` նշելով, որ իրենք իրենց կայուն ընտրազանգվածն ունեն։