Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ուիգանի» ջախջախմանը (տեսանյութ)

Սպորտ
a1mxitaryan-1-1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը օգնեց իր թիմին՝ «Մանչեսթեր Յունայթեդին», հաղթահարելու Անգլիայի գավաթի խաղարկության հերթական փուլը:   Այսօր կայացած 1/16 եզրափակիչ խաղում մանչեսթրցիները սեփական դաշտում ընդունեցին Չենպիոնշիփում հանդես եկող «Ուիգանին» եւ վստահ հաղթանակ տարան՝ 4:0: Տանտերերի երրորդ գոլը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը, որը Մարտյալի փոխանցումից հետո առաջինը հասավ գնդակին եւ մոտիկից գրավեց դարպասը:   «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 2-ին: Այդ օրը Ժոզե Մուրինյոյի թիմը Անգլիայի առաջնության շրջանակում սեփական դաշտում կհյուրընկալի «Հալ Սիթիին»: