Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ձախողվեց վերջին տուրում

Սպորտ
unnamed-3-4

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը անհաջող հանդես եկավ Վեյք-ան Զեեի շախմատի սուպերմրցաշարի ավարտական պարտիայում:   Այսօր կայացած վերջին, 13-րդ տուրում, մեր շախմատիստը սեւերով մրցեց ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ: Սկբնախաղն անցավ հավասար պայքարում եւ թվում էր, որ պարտիան կավարտվի խաղաղությամբ: Սակայն Լեւոն Արոնյանն անհարկի ռիսկի դիմեց եւ զիվորներով գրոհի նետվեց: Արդյունքում, սպիտակները հակագրոհի լավ հնարավորություն ստացան, ինչից վարպետորեն օգտվեց ռուսաստանցի շախմատիստը: Լեւոն Արոնյանը 50-րդ քայլից հետո ստիպված կանգնեցրեց ժամացույցը:   Այդպիսով, մեր շախմատիստը մնաց վաստակած  7,5 միավորով եւ չկարողացավ պահպանել մրցանակային 2-րդ տեղը, քանի որ նույնպիսի արդյունք ունեցող Մագնուս Կառլսենը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ առաջ անցան: Ի վերջո, Լեւոն Արոնյանը զբաղեցրեց 4-րդ տեղը:   Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի գրոսմայստեր Վեսլի Սոն, որը ավարտական տուրում պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչում եւ վաստակեց 9 միավոր: