Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոջեր Ֆեդերերը նվաճել է 18-րդ տիտղոսը «Մեծ սաղավարտում»  

Սպորտ
unnamed-2-4

Ռոջեր Ֆեդերերը թենիսի պատմության մեջ դարձավ առաջին թենիսիստը, ում հաջողվեց 18 անգամ հաղթել «Մեծ սաղավարտի» մրցումներում: Այսօր Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ խաղում շվեյցարացի թենիսիստը չորս սեթում հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին՝ 6:4, 3:6, 6:1, 3:6, 6:3: Նշենք, որ Ռոջեր Ֆեդերերն իր առաջին սաղավարտը նվաճել էր 14 տարի առաջ, Ուիմբլդոն-2003-ում: Այս ցուցանիշով նա առաջ է անցել ամերիկացի Պիտ Սամպրասից, որը «Մեծ սաղավարտի» առաջին եւ վերջին տիտղոսները նվաճել էր 12 տարվա ընդմիջումով (1990-2002թթ):