Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը բռնացրեց մրցակցի թագուհուն եւ հաղթանակ տարավ

Սպորտ
a1aronyan-1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հերթական հաղթանակը տարավ Վեյք-ան-Զեեի սուպերմրցաշարում:   Այսօր կայացած 12-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով մրցեց մրցաշարի ետնապահ, հոլանդացի գրոսմասյտեր Լուկ Վան Վելիի հետ: Լեւոն Արոնյանը հանգիստ սկսեց պարտիան եւ երկար ժամանակ խաղատախտակին տակտիկական պայքար էր ընթանում: Սակայն հանդիպման միջնամասից սկսած մեր շախմատիստն աստիճանաբար ուժեղացրեց ճնշումը սեւերի թագավորի վրա: Լուկ Վան Վելին ստիպված զոհաբերեց թագուհուն, սակայն դա էլ չփրկեց նրան: Լեւոն Արոնյանը շարունակեց ճնշումը եւ մատի սպառնալիքի տակ 34-րդ քայլին մրցակցին ստիպեց հանձնվել:   Այդպիսով, մրցաշարի վերջին՝ 13-րդ տուրից առաջ, մեր շախմատիստը վաստակեց 7,5 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Նա այժմ ընդամենը կես միավորով է ետ մնում միանձնյա առաջատար Վեսլի Սոից:   Լեւոն Արոնյանը մրցաշարը կեզրափակի ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինի հետ հանդիպումով: Մեր շախմատիստը հանդես կգա սեւ խաղաքարերով: Հաղթանակի դեպքում Լեւոն Արոնյանը միանշանակ կզբաղեցնի մրցանակային տեղերից մեկը: