Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» պարտվեց ռուսաստանյան առաջին խաղում

Սպորտ
a1bananc

  Երեւանի «Բանանցը», որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Նովոռոյիսկում, այսօր առաջին ստուգողական խաղն անցկացրեց Ռուսաստանում:   Հայաստանի գավաթակիրը հանդիպեց տեղի «Չեռնոմորեց» թիմի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով: Մեր թիմից միակ գոլը խփեց Էմիլ Եղիազարյանը:   Հաջորդ խաղը «Բանանցը» կանցկացնի փետրվարի 4-ին: Այդ օրը մեր թիմը կմրցի «Տամբովի» հետ: