Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ պետքարտուղարի դիրքորոշումը ՀՀ և ԼՂ հարցում

Քաղաքականություն
tilerson

Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստակամություն է հայտնել աշխատելու Հայաստանի ու Ադրբեջանի հետ` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման։ Նշանակումից առաջ նա հայտարարել է. «Եթե ես ստանձնեմ պետքարտուղարի պաշտոնը, կաշխատեմ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ` հանուն խաղաղ, երկարատև լուծում գտնելու, որը թույլ կտա տարածաշրջանում հաստատել կայունություն և բարգավաճում: Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության հաստատումը, այն կերաշխավորի, որ կողմերի միջև հաստատված համաձայնությունները հարգվեն»: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման առնչությամբ Թիլերսոնն ասել է. «Կողմերի հետ իմ քննարկումների ժամանակ ես կաջակցեմ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական, տնտեսական և քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանում ԱՄՆ առաջնորդությունը և հանձնառությունը կնպաստի անհրաժեշտ վստահության հաստատմանը` հանուն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման»: Նա հայտնել է նաև, որ կերաշխավորի կրոնական փոքրամասնությունների և նրանց սեփականության իրավունքների պաշտպանությունը` այդ թվում և Թուրքիայի հայկական համայնքի: