Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատ Խանդոյանին խոշտանգում են. պաշտպանն ահազանգում է

Քաղաքականություն
ararat

Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին,   ինչո՞ւ են երկրորդ անգամ տեղափոխում պատուհանները կոտրված պատժախուց: Այս հարցը պատասխանը ստանալու համար նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը դիմելու է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Սերոբ Հարությունյանին: Իսկ մինչ այդ նա դիմել է Արդարադատության նախարարին եւ ՔԿՎ: «Պահանջել եմ, որ իրականացվի ծառայողական քննություն, թե ինչ հիմքով են առողջական խնդիրներ ունեցող անձին այս էլ երկրորդ անգամ տեղափոխում պատուհաններ կոտրված խուց»,- այս մասին «Ա1+»-ին ասաց Արա Ղարագյոզյանը: Պաշտպանի համար տարօրինակն այն է, որ ՔԿՀ-ում շատ լավ գիտեն նրա առողջական վիճակի մասին եւ տեղափոխում են նման պատժախուց,  ինչը խոշտանգում է. «Այս ձեւով ուզում են ցույց տան,  թե ինչ ուզենք դա էլ կանենք։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, որտեղ ես  աշխատում եմ,  քննարկումներ ենք անցկացրել  այս հարցով եւ դիմելու  ենք  միջազգային կառույցներին: Մեր պատկան մարմինները հովանավորում են եւ  անգործություն են դրսևորում՝ խոշտանգման փաստը անտեսելով»,- ավելացրեց պաշտպանը: Առողջական բազմաթիվ խնդիրներ ունեցող Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նա  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: