Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը 12-րդն է Եվրոպայում (տեսանյութ)

Սպորտ
gexasahk

Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը 12-րդ տեղը գրավեց Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում: Մեր մարզուհին կարճ ծրագրից հետո ընթանում էր 10-րդ հորիզոնականում, սակայն ազատ վարժությունում նա ցույց տվեց 14-րդ արդյունքը եւ ընդհանուր հաշվարկով նահանջեց 12-րդ տեղ: Հավելենք, որ անցած տարվա առաջնության համեմատ Անաստասիա Գալուստյանը առաջադիմել է երեք աստիճանով: