Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը մեծ դժվարությամբ կիսեց միավորը

Սպորտ
unnamed-16-3

Վեյկ-ան-Զեեի շախմատի գերմրցաշարում այսօր կայացան 11-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաչեկի հետ: Մեր շախմատիստը բավական թույլ անցկացրեց պարտիան, վերջում անգամ հայտնվեց ծանր կացության մեջ, սակայն կարողացավ անսխալ պաշտպանվել եւ մոտ վեց ժամ պայքարից հետո մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց: Լեւոն Արոնյանը իր վաստակած միավորների քանակն հասցրեց 6-ի եւ այժմ բաժանում է 3-5-րդ տեղերը: Մրցաշարի առաջատարն է ամերիկացի Վեսլի Սոն, որն ունի 7 միավոր: Նրան հաջորդում է չինացի Յի Վեն՝ 6,5 բալ: Վաղը կկայանան նախավերջին 12-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի հոլանդացի Լուկ Վան Վելիի հետ, որը 2,5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: