Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը ջախջախեց Էստոնիայի ընտրանուն

Սպորտ
unnamed-7-3

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Լատվիայում ընթացող Եվրոպայի 2018 թվականի առաջնության որակավորման մրցաշարում: Այսօր նախատեսված 2-րդ տուրում մեր ընտրանին հանդիպեց Էստոնիայի ազգային թիմի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում մեկական գոլ խփեցին Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Նասիբյանը, Գարեգին Մաշումյանը եւ Սարո Մարդանյանը: Հիշեցնենք, որ նախօրեին մեր ընտրանին 5:3 հաշվով առավելության էր հասել Գերմանիայի ազգային թիմի նկատմամբ: Այժմ Հայաստանի հավաքականը 6 միավորով միանձնյա գլխավորում է C խմբի աղյուսակը: Հաջորդ խաղը մերոնք կանցկացնեն հունվարի 29-ին, դաշտի տերերի՝ Լատվիայի թիմի հետ: