Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը կարող է լավ շուկա դառնալ հայ արտադրողների համար

Տնտեսություն
unnamed-6-3

Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ կայացել է սննդարդյունաբերության ոլորտի 50-ից ավելի հայկական ընկերությունների և Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած «Արաս» ազատ տնտեսական գոտու պատվիրակության հանդիպումը։ Իրանական ազատ տնտեսական գոտու ղեկավարությունը արտադրողներին ներկայացրել է դեպի Իրան հայկական արտադրանքի ներմուծման ընկացակարգերը, «Արաս»-ում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու պատասխանել գործարարներին հուզող հարցերին։ Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ողջունել է ներկաներին, հույս հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի երկու կողմերի համար՝ նպաստելով առաջիկայում հաջողված համագործակցությանը։ «Արաս»ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին նկատել է, որ 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը կարող է լավ շուկա դառնալ հայ արտադրողների համար։ «Մերազատ տնտեսական գոտին սահմանակից է Հայաստանին և ունի 51 հազար հեկտար մակերես։ Այստեղ ակտիվ գործում են մոտ 400 ընկերություններ` արդյունաբերության տարբեր ոլորտներից։ Ունենք գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման գործարաններ, ջերմոցային տնտեսություն, ունենք նաև լավ պոտենցիալ մեր տարածքում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար»,-ասել է Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին։ Թարմ և չոր պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող «Ագրոլոգ» ընկերությունը, որն անցյալ տարվանից արդեն ներկայացնում է օրգանիկ գյուղատնտեսության ճյուղը, ցանկանում է արտահանել իր արտադրանքն իրանական շուկա։ Ընկերության տնօրեն Տիգրան Ծատուրյանը կարծում է, որինչպեսԵվրոպայում, այնպես էլ Իրանում այս արտադրանքի պահանջարկը բավականին մեծ է։ Գյուղատնտեսության մեջ անասունների կերերի հավելում և հողերի բարելավիչ համարվող բնական ցեոլիտիարտադրություն ծավալող «Zeolite Pro» ընկերության տնօրեն Ահարոն Չիլինգարյանի խոսքով՝ հետաքրքրված են Իրանում իրենց արտադրանքն իրացնելու հնարավորությամբ՝ կլինի ազատ տնտեսական գոտում գործելու, թե մեկ այլ տարբերակով։ Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն