Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիզկուլտինստիտուտը ռեկտորի մրցույթ է հայտարարել

Սպորտ
sport-rektor

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանն ընտրվել է «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ինստիտուտի ռեկտորի ընտրության կանոնակարգը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնի համար սահմանված ընթացակարգով հայտարարել է բաց մրցույթ: Նշենք, որ 1998 թվականից այդ պաշտոնն անդադար զբաղեցրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին անդամ, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Վահրամ Առաքելյանը: