Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին մեդալը Հայաստան կբերի Գաբրիել Սարգսյանը

Սպորտ
chess-3

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց  Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված «Խազարի գավաթ-2017» միջազգային մրցաշարում: Այսօր կայացած վերջին տուրում մեր շախմատիստը հաղթեց իրանցի վարպետ Ալիռեզա Ֆիրուզյային եւ վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ հունգարացի գրոսմայստեր Ֆերենց Բերկեշն ու Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Ամին Տաբատաբաեին: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիել Սարգսյանը ճանաչվեց 2-րդը եւ արժանացավ արծաթե մեդալի: Մրցաշարի հաղթող հռչակվեց հունգարացի շախմատիստը: Մրցաշարում հաջող ելույթ ունեցավ նաեւ Եվրոպայի մինչեւ 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, որը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ զբաղեցեց 22-րդ տեղը: Մեր երրորդ մասնակիցը՝ Սեդրակ Մաթեուսյանը, 9 հնարավորից հավաքեց 5 միավոր եւ բավարարվեց 34-րդ տեղով: