Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանը դուրս չի եկել խցից (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahan-Shirxanyan1

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կրկին չէին բերել դատարան: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթշյանը ընթերցեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ պետի գրությունը, ըստ որի Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ խցից եւ ներկայանալ դատարան: 2015 թ. Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով  անցնող Վահան Շիրխանյանը պահանջում է իրեն տրամադրել պատգարակ, քանի որ առողջական վիճակը շատ վատ է եւ չի կարող ոչ երկար կանգնած, ոչ էլ նստած մնալ: Այս գործով դատաքննություն դեռ չի սկսվել: Արդեն 4-րդ անգամ նիստը հետաձգվում է: Գործով հաջորդ նիստը տեղի  կունենա փետրվարի 17-ին: