Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանից ունեցած կախվածությունից մի օր կկործանվենք. տնտեսագետ (տեսանյութ)

Տնտեսություն
tntesagetner

Նոր կառավարությունը հասարակության հետ պետք է ավելի բաց և անկեղծ լինի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ տնտեսությունը գտնվում է վատթար վիճակում, իսկ հասարակությանը շարունակում են մոլորեցնել. «Կան մարդիկ, որ եկել են, ու թվում է, թե նոր բացահայտումներ են անում, բայց դրանք բացահայտումներ չեն: Ինչու մենք չենք ուզում 0-ական տնտեսական աճ ունենալու պայմաններում անկեղծ լինել և ասել, որ աճ չի գրանցվում և ոչ մի ոլորտում»: Ըստ բանախոսի՝ անհասկանալի է, թե այս աննախանձելի իրավիճակում ինչ են անում պատկան մարմինները. «Մենք ձախողված պետություն ենք, վերջին տարիներին տնտեսական վիճակն ավելի է վատացել և այս պայմաններում ներկայացումներ անել և շատ միջին մակարդակի հայտարարություններ անել, թե ներդրումների համար պայմաններ են ստեղծվում անհասկանալի են»: Այս հայտարարության հետ համակարծիք է նաև տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը։ Նա նշում է, որ ավելի դժվար է կրճատումներ անել, քան զրոյից մասնագետներ գտնելն ու նոր թիմով աշխատելը. «Ավելի հեշտ է զրոյից տուն կառուցել և այնտեղ ապրել, քան թե սարքած տուն մտնել, որի մեջ ոչինչ չես հավանի»: Նրա կարծիքով ներդրումների մասին խոսելիս պետք է նշվի, թե որ ոլորտների մասին է խոսքը. «Ներդրումների մասին խոսելիս պետք է հիշել, որ առաջին հերթին դա պետք է հետաքրքիր լինի ներքին լսարանի համար, հետո նոր օտարերկրյա ներդրողների մասին խոսել: Երբ պիտի մենք ներդրումների բազան դարձնենք բազմազան, որ չինացիների, ուզբեկների համար էլ գրավիչ լինի: Մենք ֆիքսվել ենք միայն Ռուսաստանի վրա և այս կախվածությունից մի օր կկործանվենք»: