Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շվարած եմ մնացել. Արամ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-sargsyan1

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը զարմացել է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունից, թե նա չի ողջունում Գագիկ Ծառուկյանի մուտքը քաղաքականություն. «Ժողովրդի լեզվով ասած՝ շվարած եմ մնացել՝ ինչպես կարող է անձը նման հայտարարություն անել»։ Այսօր ՀԴԿ 8-րդ համագումարում նշեց Արամ Սարգսյանը։ Նա անդրադաձավ երկրում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ դրա մեղավորը իշխանություններն են։ Այսօրվա համագումարին մասնակցում էր նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա իր ելույթն սկսեց հումորով և նշեց. «Խոսում եք, որ իշխանությունները ոչ մի լավ բան չեն արել, բայց մեկ լավ բան արել են. նրանց շնորհիվ է, որ այսօր տարբեր գաղափարախոսություն ունեցող կուսակցությունները միավորվել են»։ Այսօրվա համագումարին մասնակցում  է նաև «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը և «Համախմբում»-ի նախագահ Վարդան Օսկանյանը։