Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ վարչապետի լիազորությունները վերապահվել են Արթուր Աղաբեկյանին

Պաշտոնական
74cc9440c670abdac6a8fe48f9b50618

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 101-րդ հոդվածի 3-րդ մասով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նրան ենթակա այլ գործադիր մարմիններիգործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի121.1 կետի դրույթներով՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը  հունվարի 26-ին որոշում է կայացրել մեկնել ամենամյա արձակուրդի՝ մինչև փետրվարի 22-ը: Նույն որոշմամբ ԼՂՀ վարչապետի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում վարչապետի լիազորությունները ժամանակավոր վերապահվել են փոխվարչապետ Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանին։