Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջնորդություն՝ հարցաքննել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ararat

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հրավիրել դատարան եւ հարցաքննել. այսօր նման միջնորդություն ներկայացվեց Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության  դատարանում։ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, հայտարարությամբ հանդես եկավ, քանի որ վկա ոստիկան Արման Ասլանյանը իր ցուցմունքում նշեց, թե    Փաշինյանը հուլիսի 20-ին ներկա է եղել Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպին: Հենց նույն օրն էլ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Ըստ կապիտան Արման Ասլանյանի՝ ինքն ականատես է եղել՝ ինչպես է  Արարատ Խանդոյանը ձեռքերով եւ ոտքերով հարվածում ոստիկաններին: Այդ օրը նա իր տեսադաշտում է պահել Արարատ Խանդոյանին,  բայց չէր հիշում, որտեղից եւ որ ժամին էր նրան բերման ենթարկել: Այսօր դատարանում հարցաքննված մյուս երկու վկաները՝ Սամվել Բաղդասարյանը եւ Վահան Հովհաննիսյանը նշեցին, որ գործով երկու ամբաստանյալներից եւ ոչ մեկին չեն տեսել հանցանք կատարելիս: Բացի Արարատ Խանդոյանից, այս գործով անցնում է նաեւ Արման Առաքելյանը: Վերջինս  դատարանին միջնորդեց իր գործն առանձնացնել ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արարատ Խանդոյանի գործը քաղաքական բնույթ է կրում:  Դատավոր Մնացական Մարիտիրոսյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ միաժամանակ համաձայն չլինելով գնահատականի հետ։ Արման Առաքելյանի մասով դատական նիստը կշարունակվի փետրվարի 6-ին, Իսկ Արարատ խանդոյանի մասով՝ փետրվարի 9-ին: Ավելին՝ տեսանյութով