Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Իգիթյանը զբաղեցրեց 4-րդ տեղը

Սպորտ
sport-hradziq-1

Հայաստանի հրաձիգ Զավեն Իգիթյանը հաջող հանդես եկավ Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող միջազգային ավանդական մրցաշարում: Օդամղիչ ատրճանակով 10մ վարժությունում մեր երիտասարդ մարզիկը 73 մասնակիցների մեջ զբաղեցրեց 4-րդ տեղը՝ վաստակելով 196,9 միավոր: Մեր մյուս մարզիկը, Բենիկ Խլղաթյանը, մրցաշարն ավարտել է 44-րդ հորիզոնականում: Նույն վարժության կանանց մեծահասակների մրցումներում Հայաստանը ներկայացրած Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում 379 միավորով զբաղեցրեց 20-րդ տեղը եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Նշենք, որ մյունխենյան մրցաշարին Հայաստանից մասնակցում է 13 հրաձիգ: