Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրարանցում Մելիք-Ադամյան փողոցում. ոստիկանությունը փակել է այն (տեսանյութ)

Քաղաքականություն
ZO7MYRj1iSw

Երեկոյան Հանրապետական կուսակցությունում նիստ է լինելու։ Ներկուսակցական վերադասավորումների փուլում գտնվող իշխող ուժի համար կարևոր օր է։ Սպասվում է նաև Սերժ Սարգսյանի ներկայությունը։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղի կունենա իշխող կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա, թե ովքեր են լինելու ՀՀԿ փոխնախագահները, և համամասնական ինչ ցուցակով է Հանրապետականը գնում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին: Իսկ փողոցում, որտեղ գտնվում է ՀՀԿ-ի շենքը, իսկական իրարանցում է։ Ոստիկանները փակել են երթևեկությունը։ Կայանված մեքենաներին հրահանգում են հեռանալ՝ անգամ հակառակ ուղղությամբ երթևեկելու գնով։ Փրկարարներն էլ անելիք ունեն։ Ավելին՝ տեսանյութով