Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը քննադատել է Դոնալդ Թրամփին

Սպորտ
sport-tramp

Իսպանական «Բարսելոնայի» նախկին պաշտպան, Մեքսիկայի հավաքականի ավագ Ռաֆայել Մարկեսը սոցցանցով քննադատել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Աշխարհահռչակ ֆուտբոլիստին զայրացրել է վերջինիս այն հայտարարությունը, ըստ որի Միացյալ Նահանգները պատելու են Մեքսիկայի հետ սահմանագիծը: «Ոչ մի պատ չի կարող խանգարել, եթե հավատում ես ինքդ քեզ», - իր թվիթերյան էջում գրել է Ռաֆայել Մարկեսը: Որպես վառ օրինակ մեքսիկացի ֆուտբոլիստը տեղադրել է իր գոլերից մեկի տեսագրությունը, որում նա տուգանային հարվածով գրավում է դարպասը՝ շրջանցելով մրցակցի ֆուտբոլիստներից կազմված պատը: