Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

36-ամյա Վենուս Ուիլյամսը Ավստրալիա օփենի եզրափակիչում է

Սպորտ
sport

Ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը երկար ընդմիջումից հետո կրկին հանդես կգա Ավստրալիայի բաց առաջնության կանանց մրցաշարի եզրափակիչում: Այսօր կայացած կիսաեզրափակիչ առաջին խաղում 36-ամյա թենիսիստուհին երեք սեթում կամային հաղթանակ տարավ իր հայրենակից, 25-ամյա Կոկո Վանդեվեգեի նկատմամբ՝ 6:7 (3:7), 6:2, 6:3: Դրա համար նրանից պահանջվեց 2 ժամ 25 րոպե: Վենուս Ուիլյամսը Ավստրալիայի առաջնության եզրափակիչում խաղացել է միայն մեկ անգամ, 2003 թվականին: Այն ժամանակ նա պարտվել էր իր կրտսեր քրոջը՝ Սերենա Ուիլյամսին: Ի դեպ, անվանի քույրերը հնարավոր է հանդիպեն նաեւ այս տարվա եզրափակիչում, քանի որ կիսաեզրափակիչ մյուս խաղում Սերենա Ուիլյամսն այսօր հանդիպելու է խորվաթ թենիսիստուհի Միրյանա Լուչիչ-Բարոնիի հետ: