Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Սպորտ
unnamed-15-2

Ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը այսօր հրաժարական է տվել: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Նա հավաքականի ղեկը ստանձնել էր 2008թ Պեկինի օլիմպիական խաղերից անմիջապես հետո: Նրա ղեկավարությամբ մեր քազատոճայինները բազիցս հաջողությունների են հասել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, իսկ Դավիթ Սաֆարյանը 2013թ դարձել է աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն: Ուշագրավն այն է, որ դեռեւս հունվարի 20-ին նույն կայքէջը տեղեկացրել էր, որ ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը: Ստացվում է, որ Արայիկ Բաղդատյանը 5 օր հետո է իմացել, որ իր տեղը մարդ են նշանակել, ուստի ուշացումով էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: