Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Լեւոն Արոնյանը շանս չթողեց մրցակցին

Սպորտ
aronyan-1

Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն անչափ վստահ անցկացրեց հոլանդական Վեյք-ան-Զեեում տեղի ունեցող «Տատա Սթել» սուպերմրցաշարի 10-րդ տուրը: Մեր շախմատիստը այսօր սպիտակներով հանդիպեց հունգարացի երիտասարդ գրոսմայստեր Ռիչարդ Ռապորտի հետ: Լեւոն Արոնյանը շատ արագ տիրեց նախաձեռնությանը եւ պարզապես պաշարեց սեւերի թագավորին: Այնուհետեւ նա իրեն բնորոշ ոճով ձի զոհաբերեց, որպեսզի ավելի ազատ տարածություն ստանա գրոհների համար: Վերջում մեր շախմատիստն այնպիսի  գրոհ ձեռնարկեց, որ հունգարացին արդեն 28-րդ քայլին ընդունեց իր պարտությունը: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում, վաստակեց 6 միավոր եւ հավասարվեց միանձնյա առաջատար Վեսլի Սոին: Մնացած 6 պարտիաները դեռեւս շարունակվում են: Նշենք, որ հաջորդ, 11-րդ տուրը, կկայանա հունվարի 27-ին: Այդ օրը Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի մեկ այլ երիտասարդ շախմատիստի՝ լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ: