Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելառուսի դեսպանը կոչ է անում Լապշինի հարցով հապճեպ եզրահանգումներ չանել (տեսանյութ)

Քաղաքականություն
despan

«Ես կոչ եմ անում հայերին՝ երբեք հապճեպ եզրահանգումներ չանել, քանի որ կա մի լավ ասացվածք՝ «Поспешишь, людей насмешишь», իսկ հայերն իմ կարծիքով միշտ եղել են իմաստուն, խոհեմ ազգ»,- նշում է Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը՝ անդրադառնալով հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձեբակալմանն ու Անդբեջանին արտահանձնման մասին Մինսկի որոշմանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը Բելառուսից պահանջեց Լապշինին հանձնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար (Ադրբեջանը որակում է որպես իր պետական սահմանի ապօրինի հատում): Իսկ Հունվարի 20-ին Բելառուսի Գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց Ադրբեջանին հանձնել բլոգերին: «Այս հարցը պետք է քննարկեք ավելի կոմպետենտ մարդկանց հետ»,- նշում է դեսպանն ու հավելում, որ դեսպանատունը չունի այն ինֆորմացիան, որը կհետաքրքրի լրատվամիջոցներին. «Հայաստանում կա գլխավոր դատախազություն, նրանք կարող են գործակցել Բելառուսի գործընկերների հետ եւ լուծել այս հարցը: Եվ հետո, չկա ավելի հեշտ բան,  քան գնել ինքնաթիռի տոմս, դեպի Մինսկ, հասնել այնտեղ եւ բոլոր հարցերի պատասխանը միանգամից ունենալ»: Մանրամասները՝ տեսանյութում