Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիո Բալոտելին վիրավորել է 80 տարեկան կնոջը

Սպորտ
1-9

Ֆրանսիական «Բաստիա» թիմի գլխավոր մարզիչ Ֆրանսուա Չիկորելին հայտարարել է, որ «Նիսի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին վիրավորանք է հասցրել իր մորը: «Եթե նա ինձ վիրավորեր, ապա ես ոչինչ չէի ասի նրան: Սակայն նա սկսեց վիրավորել իմ մորը, որը 80 տարեկան է եւ գտնվում է մահամերձ վիճակում: Ես անչափ զայրացացած եմ», - ֆրանսիացի մասնագետն այդպես է բացատրել իր եւ իտալացի խաղացողի միջեւ եղած լեզվակռիվը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի առաջնության «Բաստիա» - «Նիս» հանդիպման ավարտից հետո, հանդերձարան տանող թունելում: Ի դեպ, այդ խաղից հետո Մարիո Բալոտելին դժգոհել էր «Բաստիայի» երկրպագուների պահվածքից՝ մեղադրելով նրանց ռասսայական խտրականության մեջ: 2